infongngo@gmail.com
+374 60 478989

Փոքր ենթադրամաշնորհների բաց մրցույթ

07 February, 2020

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ։

Ներկայացվող ենթադրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի ԼԳԲՏԻ համայնքի հիմնախնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանությանը, խտրականության դեմ պայքարին և այլ  առնչվող ոլորտներին։

Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն կազմում է 500-1000€։
Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ 
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸԳԱՆՏԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ և ԲՅՈՒՋԵԻ ՁԵՎԱՉԱՓԸ, մինչև 2020 թվականի մարտի 31-ը, ծրագրի դաշտում ընտրելով «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» անվանումը։

Ծրագիրը պետք է ավարտված լինի 2020թ․-ի հուլիսի 31-ի դրությամբ։

Ովքե՞ր կարող են դիմել՝  իրավապաշտպան գործունեություն ծավալող ՀԿ-ները և նախաձեռնող խմբերը, որոնք զբաղվում են ԼԳԲՏԻ հիմնահարցերով, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ և խտրականության դեմ պայքարով։

 Ենթադրամաշնորհային ծրագրերը տրամադրվում  են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում։

Ծրագրի նպատակն է խթանել ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը և նպաստել խտրականության վերացմանը Հայաստանում։